
«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի վերջին՝ 18-րդ տուրում 4:1 հաշվով հաղթեցին «Լեռնային Արցախին»:
Մեր թիմի կազմում դուբլ գրանցեց Անի Ղուկասյանը, մեկական անգամ էլ արդյունավետ գտնվեցին Աստղիկ Ավանեսյանն ու Կարինե Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմն այս մրցաշրջանում դարձել է Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի չեմպիոն՝ անելով դա երկրորդ անգամ անընդմեջ:
Այս խաղից հետո մեր թիմը եզրափակեց առաջնությունը 51 միավորով և կսկսի արդեն նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: