0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» ոչ-ոքի գրանցեց «Շիրակ-2»-ի հետ

«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 24-րդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Շիրակ-2»-ի հետ:

Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ զգուշավոր ֆուտբոլ էին խաղում, սակայն ստանդարտից տանտերերը կարողացան բացել հաշիվը Գագիկ Ղումաշյանի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկը չափազանց հաջող ստացվեց փյունիկցիների համար. Հայկ Թաթոսյանի անկյունայինի խաղարարկումից հետո խփած գոլին հաջորդեց մրցակցի պաշտպան Գագիկ Ակուլյանի կարմիր քարտը:

Մեր տղաները քանակական առավելությունը գոլի վերածեցին, որն էլ իր անվան դիմաց գրանցեց Տիգրան Գևորգյանը:

Խաղակեսի վերջնամասում «Շիրակ-2»-ից Գագիկ Ղումաշյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը և ոչ-ոքի կորզեց իր թիմի համար:

«Փյունիկ Ակադեմիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 20-ին՝ տանն ընդունելով «Ուրարտու-2»-ին:

Վերջին նորություններ