0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և ամրագրեց տեղը Կոնֆերենցիաների լիգայում

Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Փյունիկը» 5:2 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ մեր թիմի լուրջ ճնշմամբ և զգալի առավելությամբ: Առաջին խաղակեսում Սերժ Դեբլեն դուբլ ձևակերպեց, բայց հյուրերի մոտ ստացվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ Մուսա Կանտեի գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում փյունիկցիներից աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն: «Արարատը» բաց թողած գոլից հետո նորից պատասախանեց՝ այս անգամ արդյունավետ հարվածը կատարեց Կալիֆալա Մամադու Դումբիան:

Տանտերերը կտրուկ արձագանքեցին իրավիճակին ու կարողացան խփել ևս երկու գնդակ. նախ, ինքնագոլ գրանցվեց Կալիֆալա Մամադու Դումբիայի կողմից, այնուհետև 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Էդգար Մալաքյանը:

Այս հաղթանակը «Փյունիկին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր տվեց:

Եղիշե Մելիքյանի տղաները հաջորդ և վերջին հանդիպումը ընթացիկ մրցաշրջանում կանցկացնեն մայիսի 23-ին՝ Չարենցավանում հյուրընկալվելով «Վանին»:

Վերջին նորություններ