«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 25-րդ տուրում տանը 0:1 հաշվով պարտվեց «Ուրարտու-2»-ին:
Հանդիպման ամբողջ ընթացքն անցավ անզիջում պայքարում: Թիմերը միմյանց դարպասին հաճախ էին սպառնում՝ կատարելով վտանգավոր և սպառնալից հարվածներ:
Խաղի վերջնամասում, մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում «Ուրարտուն» խփեց հաղթական գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Արկադի Գրիգորյանը:
«Փյունիկ Ակադեմիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին, որտեղ կմրցի «Լեռնային Արցախի» հետ: