
«Փյունիկ Աղջիկներ» թիմի դարպասապահ Լիլիթ Բաբայանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ հանդիպումներին:
Ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի մայիսի 25-ին: Մեր ընտրանու համար երկու հանդիպումներն էլ արտագնա են, որտեղ մայիսի 30-ին կմրցենք Լյուքսեմբուրգի՝ հունիսի 3-ին Լիխտենշտեյնի հետ:
Լիլիթ Բաբայանին և մեր հավաքականին մաղթում ենք հաջողություն առաջիկ խաղերում: