
Տեղեկացնում ենք, որ երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի և «Փյունիկի» միջև:
31-ամյա կիսապաշտպանը մեր թիմին էր միացել այս տարվա ձմռանը:
Փորձառու ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրեց 7 հանդիպում:
Շնորհակալություն ենք հայտնում Արթուրին անցկացրած խաղերի և մեր թիմում անցկացրած ժամանակի համար, ինչպես նաև հաջողություն ենք մաղթում կարիերայի հետագա փուլում: