0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիայից» 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական

«Փյունիկ Ակադեմիայից» Կարեն Հովակիմյանը, Սերգեյ Հարությունյանը, Արամ Ահարոնյանը, Վահե Կարապետյանը, Արտակ Գալստյանը, Սեդրակ Մովսիսյանը և Մարտին Գալստյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի, Մոլդովայի մինչև 19 և 20 տարեկանների հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին: 

Մեր հավաքականը հունիսի 5-ից 11-ը կմեկնի Մոլդովա, որտեղ ընկերական հանդիպումներ կունենա Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի, Մոլդովայի մինչև 19 և 20 տարեկանների հավաքականների հետ: 

Մեր տղաներին և հավաքականին մաղթում ենք արդյունավետ և հաղթական հավաք:

Վերջին նորություններ