
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի շարքերն է համալրել 23-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանը։
Տարախչյանը «Բանանցի» (ներկայիս՝ «Ուրարտու») մարզադպրոցի սան է և 2020 թվականի մայիսին իր նորամուտն է նշել «Ուրարտուի» գլխավոր թիմում։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սևանում», «Նոայում» և ԲԿՄԱ-ում։
Գևորգ Տարախչյանի նախորդ թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ հանդես է եկել այս տարվա փետրվարից։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Տարախչյանն անցկացրել է 120 հանդիպում։
Նա ելույթ է ունեցել նաև Հայաստանի Մ-14, Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2024 թվականի հունիսի 4-ին, Սլովենիայի ընտրանու դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Գևորգ Տարախչյանին։