0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սեադ Իսլամովիչը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել 25-ամյա սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչը։

Իսլամովիչը սերբական «Նովի Պազար» ակումբի սան է, հանդես է եկել նաև սերբական «Յոշանիցա» և «Ռադնիկ» թիմերում։ 2023 թվականին սերբ ֆուտբոլիստը խաղացել է բելառուսական ԲԱՏԷ-ում՝ վերջինիս կազմում մասնակցելով Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին։

Վերջին 1,5 տարին Իսլամովիչը խաղում էր իր հարազատ՝ «Նովի Պազար» թիմում, որի հետ օրեր առաջ դարձել է Սերբիայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սերբիայի Սուպերլիգայի առաջնություններում նա անցկացրել է 112 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Սեադ Իսլամովիչին։

Վերջին նորություններ