
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել 27-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը։
Մեթոյանը նախկինում խաղացել է «Դվինում», «Արարատ-2»-ում, «Արարատում», «Լեռնային Արցախում»։ 2022 թվականի հունվարին նա տեղափոխվել է Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Չիկսերեդա» ակումբ, որտեղ հանդես է եկել կես մրցաշրջան։ Այնուհետև Մեթոյանը ելույթներ է ունեցել «Ալաշկերտում» և «Վեստ Արմենիայում»։
Սարգիս Մեթոյանի նախորդ թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ հանդես է եկել 2024 թվականի օգոստոսից։ Ավարտված մրցաշրջանում նա խփած 8 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Մեթոյանն անցկացրել է 126 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Սարգիս Մեթոյանին։