
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ է վերադարձել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը:
30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։
2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Ուրարտուում»։
2021-23 թթ․ Խամես Սանթոսը հանդես է եկել հայկական մեկ այլ ակումբում՝ Երևանի «Ալաշկերտում»։ Վերջինիս կազմում նա մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։
2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ» և արագորեն ամրապնդվել է մեր թիմի հիմնական կազմում։ 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, Խամեսը մեր թիմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Խամես Սանթոսի նախորդ թիմը՝ Երևանի «Նոան» էր, որի կազմում խաղացել է այս տարվա հունվարից։ Ավարտված մրցաշրջանում նա «Նոայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Խամես Սանթոսին։