0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դավիդ Դավիդյանը հեռանում է «Փյունիկից»

Դավիդը մեր թիմին միացել էր 2022 թվականի հուլիսին և «Փյունիկում» նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ առաջին խաղում։

2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։

Ընդհանուր առմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում անցկացրել է 98 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկում» հանդես գալու ընթացքում Դավիդյանը հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիդ Դավիդյանին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների համար։

Վերջին նորություններ