0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Կանանց Չեմպիոնների լիգա. Հայտնի են «Փյունիկ Աղջիկների» հավանական մրցակիցները

Հայտնի են դարձել Կանանց Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկությունում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ Աղջիկների» հնարավոր մրցակիցները:

Նախորդ մրցաշրջանից սկսած` Կանանց Չեմպիոնների լիգան անցել է նոր ձևաչափի: Մրցաշարի առաջին և երկրորդ որակավորման փուլերն անցկացվում են մինի-մրցաշարերի տեսքով՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ և երրորդ տեղի համար հանդիպումներով, որոնք բոլորը բաղկացած են մեկ խաղից և կայանում են թիմերից մեկի հարկի տակ: Եթե մասնակից ակումբները բաժանվում են 3 թիմանոց խմբերի, ապա այդ դեպքում ավելի բարձր գործակից ունեցող թիմն ավտոմատ կերպով դուրս է գալիս եզրափակիչ, իսկ մյուս երկու թիմերը խաղում են մեկ խաղից բաղկացած կիսաեզրափակչում։

Այս մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի մասնակից 21 ակումբներն արդեն բաժանվել են 12 և 9 թիմերից բաղկացած զամբյուղների, որոնք ըստ վիճակահանության կկազմեն 3 խումբ' չորս թիմանոց մինի-մրցաշարով և 3 խումբ` երեք թիմերի մասնակցությամբ մինի-մրցաշարով:

Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման` «Փյունիկ Աղջիկներն» ընդգրկված են «Unseeded» զամբյուղում:

«Seeded» զամբյուղ

«Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)

«Ֆլորա Տալլին» (Էստոնիա)

«Կիրյատ Գատ» (Իսրայել)

«Լանչխուտի» (Վրաստան)

«Ագարիստա Անենիի Նոի» (Մոլդովա)

«ՆՍԱ Սոֆիա» (Բուլղարիա)

«Միտրովիցա» (Կոսովո)

«Սպարտակ Միյավա» (Սլովակիա)

«Լյուբոտեն» (Հս. Մակեդոնիա)

«Ագրամ» (Խորվաթիա)

«Քարդիֆ Սիթի» (Ուելս)

«ԱԲԲ Ֆոմգետ» (Թուրքիա)

«Unseeded» զամբյուղ

«ԱԷԿ Աթենք» (Հունաստան)

«Աթլոն Թաուն» (Իռլանդիա)

«Սվիեքի Յունայթեդ» (Մալթա)

«Ռիգա» (Լատվիա)

«Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)

«Քլիֆթոնվիլ Լեյդիս» (Հս. Իռլանդիա)

«Փյունիկ Աղջիկներ» (Հայաստան)

«Նեվթչի» (Ադրբեջան)

«ՆՍԻ Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ)

* ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշումների հիման վրա, Հայաստանի և Ադրբեջանի ակումբները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

Ավելացնենք, որ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 24-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում և կմեկնարկի ժամը 14:00-ին: Նույն օրը, ժամը 16:00-ին` կանցկացվի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Վերջին նորություններ