0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում

Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ կանանց Չեմպիոնների Լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

Որակավորման 1-ին փուլն այս անգամ ևս անցկացվելու է մինի մրցաշարի տեսքով: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված 4 թիմերը մեկ խաղից բաղկացած կիսաեզրափակչում պարզում են հաղթողին, իսկ եզրափակչում առավելության հասնողը դուրս է գալիս որակավորման 2-րդ փուլ:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կիսաեզրափակչում մրցելու է «ՆՍԱ Սոֆիայի» (Բուլղարիա) հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Լյուբոտենը» (Հյուսիսային Մակեդոնիա) և «ՆՍԻ Ռունավիկը» (Ֆարերյան Կղզիներ):

Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակչում, իսկ պարտվողները կանցկացնեն 3-րդ տեղի հանդիպում: Երկու խաղն էլ նախատեսված է օգոստոսի 3-ի համար։

Բոլոր հանդիպումները կանցկացվեն Մակեդոնիայում:

Վերջին նորություններ