
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացավ նաև Կանանց Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության երկրորդ փուլի վիճակահանությունը։
Որակավորման առաջին փուլի 3-րդ խմբի հաղթողը, որտեղ ընդգրկված են՝ «Փյունիկ Աղջիկները», «ՆՍԱ Սոֆիան» (Բուլղարիա), «Լյուբոտենը» (Հյուսիսային Մակեդոնիա) և «ՆՍԻ Ռունավիկը» (Ֆարերյան Կղզիներ), վիճակահանության արդյունքում հայտնվել է որակավորման երկրորդ փուլի 3-րդ խմբում և կիսաեզրափակչում կմրցի շվեդական «Ռուսենգորդի» հետ։ Այս խմբի մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են՝ «Սարաևոն» (Բոսնիա և Հերց․) և «Լյովենը» (Բելգիա)։
Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին, իսկ եզրափակիչ ու երրորդ տեղի համար խաղերը՝ օգոստոսի 30-ին։