
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն։
28-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է իսպանական «Լոս Մոլինոսում», «Ալմերիայում», «Ալմերիա Բ»-ում և «ՈւԿԱՄ Մուրսիայում»։
2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձում», որի կազմում անցկացրել է 33 հանդիպում։ Այնուհետև նա կես մրցաշրջան խաղացել է իսպանական «Ատլետիկո Բալեարեսում»։
Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Խավի Մորենոյին։