0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Էդգար Մալաքյանը երկարաձգեց պայմանագիրը «Փյունիկի» հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի ավագ Էդգար Մալաքյանը կշարունակի ելույթները «Փյունիկի» կազմում։

Էդգարը մեր ակումբի սան է, 2007 թվականի նոյեմբերին իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում։ 2012 թվականի ամռանը նա «Փյունիկից» տեղափոխվել է Չեխիայի ուժեղագույն թիմերից մեկը՝ Պլզենի «Վիկտորիա»։ 2023 թվականի հունվարին Մալաքյանը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է «Փյունիկ»։ Մեր թիմի կազմում նա 4 անգամ (2008, 2009, 2010 և 2023/24 թթ․) դարձել է Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր (2009 և 2010 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2008, 2010 և 2011թթ․)։

Էդգար Մալաքյանը «Փյունիկի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո կիսվել է իր տպավորություններով․

«Շատ ուրախ եմ, որ երկարացրել եմ պայմանագիրս «Փյունիկի» հետ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզիչներին ու ակումբին՝ վստահության համար։ Գաղտնիք չէ, որ հենց այստեղ եմ սկսել իմ ֆուտբոլային երկար ճանապարհն, ու կցանկանայի այն ավարտել այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Բայց ամենակարևորը՝ ես դեռ հավատում եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ թիմին։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանը կլինի հաջողություններով ու հաղթանակներով լի՝ ինչպես ակումբի, այնպես էլ մեր երկրպագուների համար»։

Վերջին նորություններ