0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Վրաստանում (լուսանկարներ)

«Փյունիկն» ավարտեց երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը, որն անցկացվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հավաքի ընթացքում մեր թիմն անցկացրեց նախատեսված բոլոր 3 ստուգողական հանդիպումները տեղի թիմերի հետ։

Ստուգողական առաջին խաղում «Փյունիկն» ուժերը չափեց վրացական ֆուտբոլի դրոշակակիր՝ Թբիլիսիի «Դինամոյի» հետ, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Մեր թիմի կազմում իր նորամուտի խաղում աչքի ընկավ Սարգիս Մեթոյանը։

Հաջորդ խաղը մեր թիմն անցկացրեց Սագարեջոյի «Գարեջի» թիմի հետ, որը Վրաստանի ուժեղագույնների խմբի նորեկն է։ «Փյունիկը» 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։

«Փյունիկը» հավաքը եզրափակեց «Սամգուրալի» թիմի հետ խաղով, որում մեր ֆուտբոլիստները զիջեցին 1։2 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Լևոն Պետրոսյանը։

Ավելացնենք, որ «Փյունիկի» գլխավոր թիմի հետ ուսումնամարզական հավաքին մասնակցեցին նաև մեր ակադեմիայի ֆուտբոլիստներ՝ Արթուր Պետրոսյանը, Ժիրայր Աշիկյանը, Վարդան Մելիքյանը, Տիգրան Գևորգյանը, Ռուբեն Կարապետյանը, Սեդրակ Մովսիսյանը, Արմեն Սուքիասյանը, Արտակ Գալստյանը և Սամսոն Հակոբյանը։

Վերջին նորություններ