0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյան. «Դրսի խաղը ես պարտվեցի, իսկ ներսի խաղը հաղթեցին իմ տղաները»

UEFA Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»- «Տրե Ֆիորի» պատասխան խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ գնահատեց թիմի ելույթն ու անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի։

«Ուզում եմ ներողություն խնդրել դրսի խաղի համար։ Դրսի խաղը ես պարտվեցի, իսկ ներսի խաղը հաղթեցին իմ տղաները։ Պարտությունից հետո պահանջել էի ագրեսիվ խաղ, ու կարծում եմ՝ թիմը կատարեց այդ խնդիրը։ Չեմ կարծում, որ դա չափազանցված էր։ Մենք գիտենք, որ մեր հաջորդ մրցակիցը լուրջ մրցակից է, հիմա ժամանակ ունենք՝ վերլուծելու և նախապատրաստվելու հաջորդ հանդիպմանը»,- նշեց Մելիքյանը։

Անդրադառնալով Նուբիսիի և Օտուբանջոյի համագործակցությանը՝ նա ասաց.

«Երկուսն էլ լավ ֆուտբոլիստներ են։ Սա նրանց առաջին պաշտոնական համատեղ խաղն էր։ Որոշ պահերում արդեն լավ էին հասկանում միմյանց, որոշ պահերում՝ ոչ։ Սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ թիմը դեռ լիովին պատրաստ չէ։ Ժամանակ է պետք, խաղեր են պետք՝ ավելի ամուր համագործակցության համար»։

Մելիքյանը նաև խոսեց թիմում տիրող հարաբերությունների մասին.

«Մեր թիմում ընկերական, առողջ մթնոլորտ է»։ Խոսելով թիմի մարտավարության և հոգեբանական կողմի մասին՝ Մելիքյանը նշեց․ «Ֆուտբոլը չի սիրում երբ խաղի ժամանակ հանգստանում ես։ Ուզում էի, որ գոլառատ խաղ լիներ։ Հինգ օր այդ պարտությունը ինձ հանգիստ չէր տալիս։ Հինգ օրվա փոխարեն այսօր խփեցինք՝ հինգ գոլ»։

Վերջին նորություններ