0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Կարինե Եղյանը հեռացել է «Փյունիկ Աղջիկներից»

«Փյունիկ Աղջիկներ» թիմից հեռացել է 21-ամյա հարձակվող Կարինե Եղյանը։

Կարինեն մեր թիմի կազմում երկու մրցաշրջան անընդմեջ (2023/24 և 2024/25 թթ․) դարձել է Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։

Նա «Փյունիկ Աղջիկների» կազմում նախորդ տարվա սեպտեմբերին Կիպրոսում մասնակցել է Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Ապոլլոն Լեյդիսի» և «Գլենթորանի» դեմ խաղերին։

Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում Կարինեն «Փյունիկ Աղջիկների» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Մաղթում ենք Կարինե Եղյանին հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ