
Տեղեկացնում ենք, որ սկսվել է հավատարմագրումն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության երկրորդ փուլի՝ «Փյունիկ» - «Դյոր» տնային հանդիպման համար։
Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 18:00 հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին։
Հայտում պարտադիր է նշել՝ անուն-ազգանուն, լրատվամիջոցի անվանումը և գործունեության բնույթը (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ)։
Նախախաղային մամուլի ասուլիսի և մարզման ժամանակացույցի մասին կտեղեկացնենք պատասխան նամակով:
Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 20:00։