
Ուրախ ենք տեղեկացնել, որ զինծառայության ավարտից հետո «Փյունիկ Ակադեմիա» է վերադարձել մեր ակումբի սան Արիս Կարապետյանը:
2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ. խաղարկության առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպումներին։
2023 թվականի հուլիսին Արիս Կարապետյանը տեղափոխվել է ԲԿՄԱ-2, որտեղ խաղացել է զինվորական ծառայության ընթացքում։
Նախորդ մրցաշրջանում Կարապետյանը ԲԿՄԱ-2-ի կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 16 խաղ և դարձել 12 գոլի հեղինակ։
Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք բարի վերադարձ և հաջող մրցելույթներ։