0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» հնարավոր մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։

Հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» որակավորման 3-րդ փուլում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։

«Փյունիկ» - «Դյոր» զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ։

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 7 և 14-ին։

Վերջին նորություններ