Համլետ Ալեքսանյանը վարձակալությամբ հանդես կգա «Շիրակում»

«Փյունիկ Ակադեմիայի» կիսապաշտպան Համլետ Ալեքսանյանն առաջիկա մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա Գյումրիի «Շիրակում»։

Համլետը մեր ակադեմիայի սան է, 2021/22 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկ-06»-ի կազմում դարձել է Հայաստանի մինչև 17 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող։

Համլետը հրավիրվել է Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 տարեկանների հավաքականներ։

2024 թվականի օգոստոսի 18-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության՝ «Ալաշկերտի» դեմ (0:2) խաղում Ալեքսանյանն իր նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր թիմում։

Նախորդ մրցաշրջանում Համլետ Ալեքսանյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 12 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Հաջողություն ենք մաղթում Համլետ Ալեքսանյանին նոր ակումբում։

Վերջին նորություններ