0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Լիլիթ Բաբայանը, Լիլիթ Հակոբյանը, Կարինե Մկրտչյանը և Տաթև Խաչատրյանը հրավիրվել են Հայաստանի կանանց Մ-19 հավաքական

«Փյունիկ Աղջիկներ» թիմի դարպասապահ Լիլիթ Բաբայանը, պաշտպան Լիլիթ Հակոբյանը, հարձակվողներ Կարինե Մկրտչյանը և Տաթև Խաչատրյանը հրավիրվել են Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքական։

Մեր հավաքականը օգոստոսի 6-10-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո օգոստոսի 10-ին կմեկնի Վրաստան՝ անցկացնելու 2 ընկերական հանդիպում Վրաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականի հետ։ Այդ խաղերը կկայանան օգոստոսի 11-ին և 14-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստուհիներին և Հայաստանի կանանց Մ-19 հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ