
«Փյունիկ Աղջիկները» նոր գլխավոր մարզիչ ունի․ թիմը կգլխավորի 37-ամյա մասնագետ Մանուկ Սարգսյանը։
Նախկինում նա աշխատել է Երևանի «Ալաշկերտում», «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու»), «Արարատում» և ղազախական «Ատիրաուում», ինչպես նաև զբաղեցրել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Վերջին ժամանակներս Մանուկ Սարգսյանն աշխատել է Տալլինի «Արարատում»՝ սկզբում որպես պատանեկան և կանանց թիմերի մարզիչ, ապա՝ 2023 թվականի փետրվարին նշանակվել է ակումբի տեխնիկական տնօրեն։
Մանուկ Սարգսյանն ունի մարզչական PRO կարգի արտոնագիր։
«Փյունիկ Աղջիկները» բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Մանուկ Սարգսյանին թիմի ղեկին։