0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկների» պատմական հաղթանակը՝ Կանանց Չեմպիոնների լիգայում

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացան Կանանց Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի 3-րդ խմբի կիսաեզրափակիչ հանդիպումները, որտեղ պայքարը սկսեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկ Աղջիկներ» թիմը։

Մեր աղջիկները կիսաեզրափակչում ուժերը չափեցին Բուլղարիայի «ՆՍԱ Սոֆիայի» հետ: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը լուսատախտակի վրա զրոներ էին ու թվում էր, որ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ։

Սակայն խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին մեր թիմի ֆուտբոլիստուհի Վերոնիկա Ասատրյանը մրցակցի տուգանային հրապարակում վարպետորեն շրջանցեց երկու խաղացողի ու շեշտակի հարվածով 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Փյունիկ Աղջիկներին»։

Հատկանշական է, որ Մանուկ Սարգսյանի գլխավորած «Փյունիկ Աղջիկների» հաղթանակը Կանանց Չեմպիոնների լիգայում առաջինն էր ինչպես մեր ակումբի պատմության, այնպես էլ մրցաշարում Հայաստանը ներկայացրած կանանց թիմերի մեջ։

Ավելացնենք, որ այս խմբի եզրափակիչ խաղում մեր թիմը կմրցի տանտերերի՝ Հյուսիսային Մակեդոնիայի «Լյուբոտենի» հետ, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում 4:1 հաշվով առավելության հասավ Ֆարերյան Կղզիների «ՆՍԻ Ռունավիկի» նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին։

Վերջին նորություններ