0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Դավիթ Մկրտչյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»

20-ամյա կիսապաշտպան Դավիթ Մկրտչյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»։

Դավիթը ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ առաջին քայլերն անելով ԽՄՕՄՄ-ում:

2021/22 թթ. մրցաշրջանում Դավիթ Մկրտչյանը «Փյունիկ-05»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում «Փյունիկ-06»-ի հետ հաղթել է Հայաստանի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկությունում։

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ. խաղարկության առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպումներին։ Երկու տարի անց, Դավիթը նույն մրցաշարում «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է նաև Մինսկի «Դինամոյի» դեմ պատասխան խաղին։

2023 թվականի ամռանը Դավիթ Մկրտչյանը կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ:

«Փյունիկ Ակադեմիայի» կազմում նա 4 մրցաշրջանում անցկացրել է 45 խաղ և խփել 2 գոլ։

Դավիթ Մկրտչյանը հրավիրվել է նաև Հայաստանի Մ-14, Մ-16, Մ-17 և Մ-18 տարեկանների հավաքականներ։

Մաղթում ենք Դավիթ Մկրտչյանին հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ