0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ռոման Մոնարյով․ «Կարծում ենք, որ այս թիմը մեծ ապագա ունի»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 2-րդ տուրի «Շիրակ»-«Փյունիկ» (0:0) խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Մոնարյովը խոսեց հանդիպման մասին:

«Իհարկե, արդյունքից գոհ չենք։ Տխուր ենք՝ շատ էինք ուզում հաղթել։ Հաղթանակի համար այսօր դաշտում և՛ մարզչական շտաբը, և՛ տղաներն ամեն ինչ արեցին, բայց չէր բավականացնում գոլը, դիպուկ հարվածը։

Այնուամենայնիվ, շնորհավորեցինք թիմին։ Կարծում ենք, որ այս թիմը մեծ ապագա ունի և ունակ է լուծել ամենամեծ խնդիրները»։

Վերջին նորություններ