
«Փյունիկի» ակադեմիայից՝ դարպասապահներ Սամսոն Հակոբյանը, Սերյոժա Հարությունյանը, պաշտպաններ Արտյոմ Հակոբյանը, Սերյոժա Պետրոսյանը, կիսապաշտպան Ռոբերտ Հովակիմյանը և հարձակվող Անդրանիկ Երվանդյանը հրավիրվել են Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական։
Մեր հավաքականն օգոստոսի 13-ից 20-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակներում օգոստոսի 18-ին և 20-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Մոլդովայի Մ-17 տարեկանների հավաքականի հետ։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։