0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 38-ամյա մասնագետ Արտակ Օսեյանի հետ, ով կգլխավորի մեր թիմը։

Օսեյանը նախկինում արդեն հասցրել է աշխատել «Փյունիկում». 2014-16 թթ. նա ընդգրկված է եղել մեր թիմի մարզչական շտաբում, իսկ 2016/17 և 2020 թթ. եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն՝ Արթուր Մկրտչյանը, Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը, Գուրգեն Հակոբյանը և Չիրո Հոսսեինի Վարդեյին:

Ակումբի ղեկավարությունը վստահում է Օսեյանի փորձին և հավատում, որ նա կկարողանա իր մարզչական հմտություններն ու գիտելիքները ներդնել «Փյունիկի» առաջխաղացման գործում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություններ է մաղթում Արտակ Օսեյանին և նրա շտաբին։

Վերջին նորություններ