0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Նելլի Խալաթյանը վերադարձել է «Փյունիկ Աղջիկներ»

«Փյունիկ Աղջիկներ» թիմ է վերադարձել 24-ամյա պաշտպան Նելլի Խալաթյանը։

Նախկինում նա հանդես է եկել «Երևան-Լ.Հ.», «Անի-1» և «Ալաշկերտ-աղջիկներ» թիմերում։ Վերջինիս կազմում Նելլին երկու անգամ անընդմեջ՝ 2019/20 և 2020/21 թթ․ մրցաշրջաններում խաղացել է Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներում։

2020 թվականին Նելլին տեղափոխվել է «Փյունիկ Աղջիկներ» թիմ:

2023/24 թթ․ մրցաշրջանում Նելլի Խալաթյանը «Փյունիկ Աղջիկների» հետ դարձել է Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն` մասնակցելով 19 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ։

2018-20 թթ․ Նելլի Խալաթյանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական։

«Փյունիկ Աղջիկները» բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Նելլի Խալաթյանին։

Վերջին նորություններ