0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց «Նոա-2»-ին։

Մեր թիմի մեկնարկային կազմում հայտնվել էր դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին, ով «Փյունիկի» գլխավոր թիմում դեռևս խաղաժամանակ չի ստացել։

Առաջին կեսում «Փյունիկ Ակադեմիան» հիանալի պահ ունեցավ հաշվի մեջ առաջ անցնելու համար, երբ Սեդրակ Մովսիսյանն աջ թևից շարժվեց դեպի կենտրոն ու նուրբ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Արիս Կարապետյանին, սակայն վերջինիս հարվածից հետո իր թիմին փրկեց «Նոա-2»-ի դարպասապահ Արտյոմ Դավիդովը։

Ընդմիջումից հետո մեր թիմի ձեռնարկած փորձերը ևս արդյունք չտվեցին։ Խաղի վերջնամասում լավ պահ ունեցավ փոխարինման մտած Վալերի Համբարձումյանն, ում սուր անկյունից կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը մի կերպ շեղեց գնդակի ուղղությունը։

«Փյունիկ Ակադեմիան» հերթական ոչ-ոքին խաղաց, ընդ որում, երկրորդ անընդմեջ խաղում լուսատախտակին մնացին զրոներ։

Մեր տղաներն իրենց հաջորդ խաղը կանցկացնեն օգոստոսի 28-ին՝ հյուրընկալվելով «Լեռնային Արցախին»։

Վերջին նորություններ