«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Արարատ»–«Փյունիկ» հանդիպումից հետո, որտեղ մեր թիմը հաղթեց 2–0 հաշվով, կիսվեց խաղի վերաբերյալ իր տպավորություններով՝ նշելով, որ այն թողել է հակասական էմոցիաներ․
«Այսօրվա խաղը թողեց հակասական էմոցիաներ։ Ամեն դեպքում, առաջնայինն արդյունքն է այս պարագայում ու շատ ուրախ եմ, որ առաջին հաղթանակը հենց նորամուտի խաղում տեղի ունեցավ: Բնական է՝ խաղի որակի վրա դեռ շատ-շատ աշխատելու տեղ ունենք»։