
Մեր երիտասարդական հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
Սեպտեմբերի 5-ին մեր հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Շվեդիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին տանը կընդունի Լեհաստանի Մ-21 տարեկանների հավաքականին։
Հաջողություն ենք մաղթում Կառլենին և մեր երիտասարդական հավաքականին առաջիկա խաղերում