0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Վիգեն Աբրահամյանը՝ «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի օգնական

«Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի օգնական է նշանակվել 52-ամյա մասնագետ Վիգեն Աբրահամյանը։

Վիգեն Աբրահամյանն իր ֆուտբոլային կարիերայում խաղացել է Երևանի «Արարատում», ՀՄՄ-ՖԻՄԱ-ում, ԲԿՄԱ-ում և Բեյրութի ՀՄՄ-ում։ Երևանի «Արարատի» կազմում նա 1997 թվականին դարձել է Հայաստանի գավաթակիր։

Հրավիրվել է ԽՍՀՄ-ի պատանեկան և Լիբանանի ազգային հավաքականներ:

2011 թվականից Վիգեն Աբրահամյանն աշխատում է «Փյունիկի» մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

Վիգեն Աբրահամյանն ունի ՈւԵՖԱ Մարզչական B կարգի արտոնագիր։

«Փյունիկ Ակադեմիան» բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Վիգեն Աբրահամյանին։

Վերջին նորություններ