0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արսեն Ավետիսյանը՝ «Փյունիկ Ակադեմիայի» հարձակվողների մարզիչ

«Փյունիկ Ակադեմիայի» հարձակվողների մարզիչ է նշանակվել 51-ամյա մասնագետ Արսեն Ավետիսյանը։

Արսեն Ավետիսյանը համարվում է «Փյունիկի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից և ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (154 գոլ)։

Նա «Փյունիկում» հանդես է եկել 1992-98, 2006-07 թթ․ և այդ ընթացքում մեր ակումբի հետ դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն (1992, 1995/96, 1996/97, 2006, 2007 թթ․), գավաթակիր (1995/96 թթ․) և սուպերգավաթակիր (1997 թ․)։

1994 թվականին ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու (1994, 1996/97 թթ․), ինչպես նաև եվրոպական առաջնությունների 1994/95 թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

Ավետիսյանը եվրագավաթներում «Փյունիկի» առաջին գոլի հեղինակն է («Փյունիկ» - ՀԻԿ 3։1, 1996թ․)։2012 թվականից մինչ այս տարի Արսեն Ավետիսյանն աշխատել է «Փյունիկի» մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

Արսեն Ավետիսյանն ունի ՈւԵՖԱ Մարզչական A կարգի արտոնագիր։«Փյունիկ Ակադեմիան» բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Արսեն Ավետիսյանին։

Վերջին նորություններ