0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական

«Փյունիկի» ակադեմիայից՝ դարպասապահներ Սամսոն Հակոբյանը, Սերյոժա Հարությունյանը, պաշտպաններ Ռոբերտ Հովակիմյանը, Սերյոժա Պետրոսյանը, կիսապաշտպան Արտյոմ Հակոբյանը և հարձակվող Անդրանիկ Երվանդյանը հրավիրվել են Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական։

Մեր հավաքականը սեպտեմբերի 11-ից 18-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակներում սեպտեմբերի 16-ին և 18-ին ժամը 19։00-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Հունաստանի Մ-17 տարեկանների հավաքականի հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ