
Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Փյունիկ Աղջիկներն» ընդունել էին «Գանձասար-աղջիկներին»։
Մեր թիմը բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ ու հաղթեց գերխոշոր՝ 16։1 հաշվով։
«Փյունիկ Աղջիկների» կազմում պենտա-տրիկով աչքի ընկավ Լուիզա Ղազարյանն, իսկ Տաթև Խաչատրյանը հեթ-տրիկ ձևակերպեց։ Դուբլի հեղինակ դարձան Աստղիկ Ավանեսյանը, Վերոնիկա Ասատրյանն, Անի Ղուկասյանը և Ալեքսա Ռեյչել Ֆայտը։
Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 17-ին մեր աղջիկները կհյուրընկալվեն «Ուրարտու-աղջիկներին»։