0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկներն» ընթանում են առանց միավորների կորստի

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում «Փյունիկ Աղջիկները» հյուրընկալվեցին «Ուրարտու-աղջիկներին»։

Չնայած դաշտի տերերը խաղի ընթացքում կարողացան երկու անգամ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մեր թիմը կարողացավ առավելության հասնել 4։2 հաշվով ու շարունակում է վստահորեն գլխավորել առաջնության աղյուսակը։

«Փյունիկ Աղջիկների» կազմում գոլերի հեղինակներ դարձան Անի Ղուկասյանը, Լուիզա Ղազարյանը, Վերոնիկա Ասատրյանը և Մարինե Կարապետյանը։

Ընդ որում, Վերոնիկա Ասատրյանը և Լուիզա Ղազարյանը խփած 6-ական գոլով գլխավորում են առաջնության ռմբարկուների ցուցակը։

Մեր աղջիկներն իրենց հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 21-ին՝ առաջնության 1-ից տուրի հետաձգված խաղում հյուրընկալվելով «Գանձասար-աղջիկներին»։

Վերջին նորություններ