0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան. «Մեր ֆուտբոլիստները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում, ինչն ինձ շատ է ուրախացնում»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության «Փյունիկ» - ԲԿՄԱ (2:1) խաղից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց թիմում կատարվող գործընթացի, իր առջև դրված առաջադրանքի և Մարիուս Նուբիսիի մասին․

«Առաջին խաղակեսը բավականին բարձր մակարդակի անցկացրեցինք ու կարողացանք բազմաթիվ պահեր ստեղծել։ Կարծում եմ՝ առաջին կեսից հետո խաղի հաշիվը շատ ավելի մեծ կարող էր լինել։

Երկրորդ կեսում կրկին վերահսկում էինք խաղը, բայց մրցակցի գոլից հետո մի փոքր լարվածություն մտավ թիմի մեջ, ինչը խանգարեց որակի առումով։ Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք արժանի էինք այս հաղթանակին։

Մենք ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ աշխատում ենք թիմում։ Իհարկե, «Փյունիկը» բարձր մակարդակի է եղել վերջին տարիներին: Մենք դա հասկանում ենք ու մեր պատասխանատվության զգացումը մեծ է։ Բայց որոշակի փոփոխություն ենք արել, թե՛ պրոցեսի, թե՛ խաղի սխեմայի ու ոճի մեջ։

Բնական է՝ դա ժամանակ է պահանջում ու մենք դեռ այդ ադապտացիոն իրավիճակում ենք, բայց թիմի արձագանքն ինձ լիովին բավարարում է։ Մեր ֆուտբոլիստները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում, ինչն ինձ շատ է ուրախացնում։ Ինձ թվում է՝ այդ փոփոխությունը սպասվածից ավելի արագ է ստացվում»։

Վերջին նորություններ