
ՀՖՖ գրասենյակում այսօր կայացավ Հայաստանի Գավաթի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Մեր թիմին որպես մրցակից բաժին հասավ «Գանձասարը»։ Այս դիմակայությունում դաշտի տիրոջ կարգավիճակում կլինի «Փյունիկը»։
Ավելացնենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: