
«Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահ Արթուր Պետրոսյանը, պաշտպան Արամ Ահարոնյանը, կիսապաշտպաններ Մարտին Գալստյանը և Սեդրակ Մովսիսյանը հրավիրվել են Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական։
Մեր հավաքականը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կմեկնի Նորվեգիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին։
Նշենք, որ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի մրցակիցներն են՝ Գերմանիայի Մ-19, Նորվեգիայի Մ-19 և Կոսովոյի Մ-19 տարեկանների հավաքականները։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-19 հավաքականին առաջիկա խաղերում։