0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։

Մեր ընտրանին հոկտեմբերի 11-ին արտագնա խաղում կմրցի Հունգարիայի հավաքականի հետ, իսկ 3 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, կրկին հյուրընկալվելիս ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ