0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ աղջիկները» շարունակում է հաղթարշավը

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» հյուրընկալվեց «Գանձասար-աղջիկներին»։

Խաղասկզբում թիմերն արագորեն փոխանակվեցին գոլերով, սակայն աստիճանաբար ընդգծվեց մեր թիմի ավելի բարձր կարգը։

Մինչև ընդմիջման գնալը Վերոնիկա Ասատրյանը հասցրեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ ու «Փյունիկ Աղջիկները» հանեց հաղթողի հարցն այս խաղում։

Երկրորդ կեսում Լուիզա Ղազարյանը ևս մեկ գնդակ ուղարկեց  «Գանձասար-աղջիկների» դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 1։5։

Մեր աղջիկները շարունակում են իրենց հաղթարշավն ընթացիկ առաջնությունում՝ 6 խաղերում տանելով նույնքան հաղթանակ։

Վերջին նորություններ