Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Վանի» նկատմամբ տարած (5:1) հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը գոհունակություն հայտնեց իր ֆուտբոլիստների խաղից և անդրադարձավ Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկին.
«Կարծում եմ՝ բավական որակյալ խաղ անցկացրեցինք: Կարողացանք ամբողջովին վերահսկել խաղը, թե՛ պաշտպանությունում՝ առանց գնդակի, թե՛ հարձակման մեջ՝ գնդակով։
Ինձ շատ դուր եկավ տղաների վերաբերմունքը խաղին։ Այսօր իսկական փորձառու թիմի տպավորություն թողեց։
Իհարկե, շատ ուրախ ենք Նուբիսիի արդյունավետ խաղի համար։ Շատ սպասված գոլեր էին, բայց ես երբեք չեմ կասկածել, որ նա սկսելու է գոլեր խփել։ Հուսանք, որ սա սկիզբն էր»։