0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հյուրընկալեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժված և բուժում ստացող երեխաներին

«Փյունիկ» ՖԱ-ն այսօր հյուրընկալություն էր կազմակերպել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժված և բուժում ստացող երեխաների համար։

Մեր փոքրիկ հյուրերը նախ շրջայց կատարեցին ակադեմիայի տարածքում, ապա ֆուտբոլային խաղեր անցկացրեցին «Փյունիկի» գլխավոր և կանանց թիմի ֆուտբոլիստների, ինչպես նաև մեր ակադեմիայի սաների հետ։

Երեխաները հնարավորություն ունեցան շփվել ֆուտբոլիստների հետ և տալ իրենց հետաքրքրող հարցերը։ Մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, որպեսզի երեխաների համար օրը հետաքրքիր դառնա։

«Փյունիկի» ֆուտբոլիստները մեր հյուրերին սիրով հանձնեցին հատուկ պատրաստված նվերներ։

Մեր ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները դարձան նաև արյան դոնորներ։

«Փյունիկ» ՖԱ-ն միշտ երեխաների կողքին է ու առաջիկայում ևս կնախաձեռնի նմանօրինակ միջոցառումներ։

Վերջին նորություններ