0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» զիջեց առաջնության առաջատարներից մեկին

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» Սևանի քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականում գտնվող «Անդրանիկի» հետ։

Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով, որոնց կազմում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Իսմաիլ Օլավալեն։

Նշենք, որ «Փյունիկ Ակադեմիայի» կազմում խաղավերջում իր նորամուտը նշեց 15-ամյա Ռոբերտ Հովակիմյանը։

Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Սյունիքին»։

Վերջին նորություններ