
«Փյունիկի» ակադեմիայից 4 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Սամսոն Հակոբյանը, պաշտպաններ Ռոբերտ Հովակիմյանը, Սերյոժա Պետրոսյանը և հարձակվող Անդրանիկ Երվանդյանը հրավիրվել են Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական։
Մեր հավաքականը հոկտեմբերի 23-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո հոկտեմբերի 27-ին Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին:
Նշենք, որ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի մրցակիցներն են՝ Հյուսիսային Իռլանդիայի Մ-17, Ֆինլանդիայի Մ-17 և Կիպրոսի Մ-17 տարեկանների հավաքականները։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-17 հավաքականին առաջիկա խաղերում։