Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» տանն ընդունել էր «Սյունիքին»։
Առաջին կեսում հաշիվը չբացվեց, իսկ ընդմիջումից հետո հյուրերն Էրիկ Վարդանյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ՝ 0։1։
56-րդ րոպեին Ժիրայր Աշիկյանը տուգանայինի մատույցներից կատարած դիպուկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1։1։
Ցավոք, 86-րդ րոպեին «Սյունիքին» հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում։ Կրկին աչքի ընկավ Էրիկ Վարդանյանը։
«Փյունիկ Ակադեմիան» վաստակած 10 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 28-ին՝ առաջնության 6-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելով «Միկային»։